Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման Զատիկ երբեք չէր եղել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի Զատիկ չէին արել, ինչպես արեց Հովսիան. քահանաներն ու ղևտացիները, ամբողջ Հուդան ու այնտեղ գտնվող Իսրայելը և Երուսաղեմի բնակիչները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, այնտեղ գտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:18
4 Խաչաձեւ Հղումներ  

և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։


Տիրոջ տոնը կատարեցին Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։ Հովսիա արքան Հուդայի երկրում և Երուսաղեմում գտնվող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին և կուռքերին վերացրեց ու հրով այրեց, որպեսզի հաստատի Օրենքի այն խոսքերը, որ գրված էին Քեղկիա քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Հովսիայի նմանը չէր եղել նրանից առաջ, որ ըստ Մովսեսի բոլոր օրենքների՝ իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով և իր ամբողջ զորությամբ դառնար դեպի Տերը՝ Աստված։ Նրանից հետո էլ նրա նմանը չհայտնվեց։ Սակայն Տերը չհանդարտվեց իր խիստ մեծ բարկությունից, որով բարկացել էր Հուդայի վրա Մանասեի բորբոքած բարկության պատճառով։ Տերն ասաց. «Ես Հուդան էլ եմ մերժելու իմ ներկայությունից, ինչպես մերժել եմ Իսրայելը, և վանելու եմ Երուսաղեմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, և այն տունը, որի համար ասել էի. “Իմ անունը պետք է այնտեղ լինի”»։