Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պաշտամունքը կազմակերպվեց. քահանաները կանգնեցին իրենց տեղերում, իսկ ղևտացիները՝ իրենց դասերում՝ ըստ արքայի հրամանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։ |
Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։
Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։