Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։ |
Մանասեի մնացած գործերը, առ Աստված նրա աղոթքը և տեսանողների խոսքերը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով հաղորդել էին նրան, ահա գրի են առնված Իսրայելի թագավորների գրքում։
Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, որ չարիք գործեն առավել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տերը իսրայելացիների առջևից։
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։