Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիներն էլ բերեցին զվարակների ու ոչխարների տասանորդները, բերեցին և կիտեցին կույտ-կույտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:6
5 Խաչաձեւ Հղումներ  

Կույտերն սկսեցին դիզվել երրորդ ամսին և ավարտի հասան յոթերորդ ամսին։


Նրանք խոսեցին Մովսեսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործերը կատարելու համար»։


Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։


Երեք տարի անցնելուց հետո կառանձնացնես այդ տարվա բերքի բոլոր տասանորդները և կպահես քո քաղաքներում։