և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքից առնելով։ |
և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։
Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։
Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝