Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եմանի տոհմից՝ Հեիելը և Սեմեին, Իդիթունի տոհմից՝ Սամիան և Օզիելը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։ |
Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
Նրանք բոլորն իրենց հոր հետ օրհներգեր էին երգում Տիրոջ տանը ծնծղաների, տավիղների ու քնարների նվագակցությամբ արքայի, Ասափի, Իդիթումի ու Եմանի մոտ։
Ահա սպասավորության կոչվածներն ու նրանց որդիները. Կահաթի ցեղից՝ սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Հովելի, և նա՝ Սամուելի,
Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։