Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։ |
Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի Տերը՝ մեր Աստվածը, ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։
Նա քահանաներին կարգեց իրենց պաշտոնի վրա և հորդորեց նրանց՝ կատարելու Տիրոջ տան սպասավորությունը։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։