Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա խունկ էր ծխում պաշտամունքի բարձունքներում, տանիքների վրա և ամեն մի սաղարթավոր ծառի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ |
Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։
և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։
Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
Նա զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում, բլուրների վրա ու անտառների ծառերի տակ։
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։
Հուդայի բոլոր քաղաքներում պաշտամունքի բարձունքներ կառուցեցին, որպեսզի խունկ ծխեն օտար աստվածներին, և զայրացրին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
Այդ ամենը Հակոբի ամբարշտությունների և Իսրայելի տան մեղքերի պատճառով է։ Իսկ արդ, ո՞վ է Հակոբի ամբարշտությունը, եթե ոչ Սամարիան, և ո՞վ է Հուդայի տան մեղքը, եթե ոչ Երուսաղեմը։