Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Պատերազմողները գերիներին և ավարը թողեցին իշխանների և բոլոր ժողովականների առջև։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:14
3 Խաչաձեւ Հղումներ  

«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։


Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։


Այն ժամանակ իշխաններն ու այլ մեծամեծներ ասացին. «Կվերադարձնենք և դրանցից ոչինչ չենք պահանջի և կանենք այնպես, ինչպես հրամայում ես»։ Ապա կանչեցի քահանաներին և նրանց այս խնդրի համար երդվեցնելով՝