Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եփրեմի իշխանները՝ Հովնանի որդի Ազարիան, Մոսոլամովթի որդի Բարաքիան, Սելեմի որդի Եզեկիան և Քադլիի որդի Ամասիան ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:12
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։


Հիմա լսե՛ք ինձ և ազա՛տ արձակեք այս գերիներին, որ գերել եք ձեր եղբայրներից, թե չէ Տիրոջ կատաղի բարկությունը կիջնի ձեզ վրա»։


«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։


Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։