Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ոզիասը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր նախնիների մոտ՝ թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին. «Նա բորոտ է»։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Հովաթամը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։


որոնք, կանգնելով Ոզիաս արքայի դիմաց, ասացին նրան. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»։


Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Սադովկի դուստրն էր, անունը Հերուա։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


Մանասեն գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր տան պարտեզում։


Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։