Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա մոտ Աստծու մի մարդ եկավ և ասաց. «Արքա՛, թող Իսրայելի զորքերը քեզ հետ չգնան, որովհետև Տերն Իսրայելի՝ Եփրեմի որդիների հետ չէ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։ |
Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։
Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, և նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։
Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Ինչպես որ տեսա Եփրեմին, որսի դեմ տվեցին իրենց որդիներին, և Եփրեմն սկսեց իր որդիներին խոցոտման հանել։
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։