Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հենց որ թագավորությունն ամրապնդվեց իր ձեռքում, նա սպանեց իր այն ծառաներին, որոնք սպանել էին իր արքա հորը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին,

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:3
8 Խաչաձեւ Հղումներ  

Հովրամը, ստանձնելով թագավորությունը, հզորացավ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի մի շարք իշխանների։


Բայց նրանց որդիներին չսպանեց, ինչպես գրված է Տիրոջ օրենքների ուխտի մեջ, և ինչպես պատվիրել է Տերը՝ ասելով. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, և որդիները չպետք է մեռնեն հայրերի փոխարեն, այլ ամեն ոք պետք է իր մեղքերի համար մեռնի»։


Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք հարձակվել էին թագավորի վրա։ Երկրի ժողովուրդը նրա փոխարեն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Հովսիային։


Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։