Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ, երբ Ամասիան հեռացել էր Տիրոջից, զորքը Երուսաղեմում ապստամբեց նրա դեմ, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։ |
Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Նա հրամայեց փնտրել գտնել Օքոզիային։ Նրան բռնեցին, մինչ բուժվում էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ, որը սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին. «Հովսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով Տիրոջն էր փնտրում»։ Եվ Օքոզիայի տան մեջ չգտնվեց մեկը, որ ձեռքն առներ թագավորական իշխանությունը։
Երբ Ասորիքի զորքը հեռացավ նրանից՝ ծանր հիվանդությունների մեջ թողնելով նրան, նրա վրա հարձակվեցին իր ծառաները, որ լուծեն Հովիդայե քահանայի որդու արյան վրեժը։ Հովասին սպանեցին իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։
Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.