Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհներով և Տիրոջ առջև ճշմարիտը գործելուց չխոտորվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։ |
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։
Հովսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։
Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։