Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Իսրայելի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։


Իսրայելի արքան, մի ներքինի կանչելով, ասաց. «Անմիջապես այստե՛ղ բեր Հեմլեի որդի Միքիային»։


Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։


Իսրայելի արքան և Հուդայի Հովսափատ արքան, պատմուճանները հագած, ամեն մեկը նստել էր իր գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջև՝ մի ընդարձակ տեղ, և բոլոր մարգարեները նրանց առջև մարգարեանում էին։


որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։


Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։