Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հետ էին ղևտացիներ Սամուիան, Նաթանիան, Զաբդիան, Ասիելը, Սեմիրամովթը, Հովնաթանը, Ադոնիան և Տաբադոնիան, բոլորն էլ ղևտացիներ։ Նրանց հետ էին նաև Եղիսամա ու Հովրամ քահանաները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։ |
Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։
Նա ասաց ղևտացիներին՝ ամբողջ Իսրայելի վերակացուներին, որ պետք է իրենց նվիրեն Տիրոջը և սուրբ տապանակը դնեն այն տանը, որը շինել էր Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպետք է կրեք ձեր ուսերի վրա։ Արդ, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և նրա ժողովրդին՝ իսրայելացիներին։
Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։