Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարվեց Հռաման կառուցելուց, և նրա այդ գործը կանգ առավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։ |
Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Ասորիների արքան՝ Ադերի որդին, լսեց նրան և իր զորքի իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, որոնք հարված հասցրին Ավոնին, Դանին, Աբելմայինին և Նեփթաղիմ գավառի շրջակա բոլոր բնակավայրերին։
Ասա արքան բերեց Հուդայի բոլոր մարդկանց և տանելով Բաասի կառուցած Հռամայի քարերն ու փայտը՝ դրանցով կառուցեց Գաբաան ու Մասփան։