եթե այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղեմում՝ Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակվի դեպի Տերն ու իրենց տերը՝ Հուդայի երկրի արքա Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Հուդայի երկրի արքա Ռոբովամի կողմը»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Իսրայելի Բաաս արքան հարձակվեց Հուդայի վրա։ Նա կառուցեց Հռաման, որ փակի Հուդայի արքա Ասայի ելումուտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորի երկրից մարդ դուրս ելնի և ներս մտնի։ |
եթե այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղեմում՝ Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կհակվի դեպի Տերն ու իրենց տերը՝ Հուդայի երկրի արքա Ռոբովամը, ինձ կսպանեն ու կանցնեն Հուդայի երկրի արքա Ռոբովամի կողմը»։
Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գավառների բոլոր բնակիչների վրա։
Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։
Ասան, ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան և թագավորական տան գանձերից, ուղարկեց ասորիների արքային՝ Ադերի որդուն, որ բնակվում էր Դամասկոսում, և ասաց.
Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։
Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։