Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա տաճար տարավ իր նախահայր Դավթի սրբությունները և Տիրոջ՝ Աստծու սրբությունները՝ արծաթ, ոսկի ու սպասք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Աստծու տունը տարավ իր հոր նվերներն ու իր նվերները՝ արծաթը, ոսկին և անոթները։ |
Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։