Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը նա բերված ավարից Տիրոջ համար յոթ հարյուր զվարակ ու յոթ հազար ոչխար զոհաբերեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը իրենց բերած ավարից Տիրոջ համար զոհաբերեցին յոթ հարյուր արջառ և յոթ հազար ոչխար։ |
Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։
Սողոմոնը քսաներկու հազար զվարակ և հարյուր քսան հազար արոտի ոչխար զոհ մատուցեց։ Արքան և ամբողջ ժողովուրդը տաճարի նավակատիքն արեցին։
Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։
Սավուղն ասաց. «Ամաղեկի երկրից բերեցի, քանի որ ժողովուրդն ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ քո Աստծուն, իսկ մյուսները կոտորեցի»։
Ժողովուրդն այդ ավարից առավ ընտիր ոչխարների հոտեր ու արջառներ, որպեսզի Գաղգաղայում մորթելով՝ Տիրոջ՝ Աստծու համար զոհեր մատուցի»։