Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։ Պատերազմ էր մղվում Աբիուի ու Հերոբովամի միջև։


Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։


Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի ու Բենիամինի տներից հավաքեց պատերազմելու ընդունակ հարյուր ութսուն հազար երիտասարդներ և պատերազմեց Իսրայելի դեմ, որ թագավորությունն իրեն վերադարձնի։


Նա Երուսաղեմում թագավորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր։


Աբիան վեր բարձրացավ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մեկն էր, և ասաց. «Լսե՛ք, Հերոբովա՛մ և բոլո՛ր իսրայելացիներ,