Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։