Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանից հետո նա ամուսնացավ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սալեմովթին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։ |
Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։
Ռոբովամը մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աբիան։
Նա Երուսաղեմում թագավորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր։