Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Հերոբովամն ու նրա որդիները նրանց արգելել էին Տիրոջն սպասավորել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։ |
Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։
Ամբողջ Իսրայելի մեջ գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մոտ հավաքվեցին։ Ղևտացիները լքեցին իրենց բնակավայրերն ու կալվածքները և գնացին Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ,
Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։
Իսրայելի որդիների ժառանգած կալվածքներից ղևտացիներին տրվելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թվի. շատ ստացողը շատ պիտի տա, քիչ ստացողը՝ քիչ։ Յուրաքանչյուր ցեղ ըստ ժառանգած տարածության քաղաքներ թող տա ղևտացիներին»։