Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա նրանց ասաց. «Գնացե՛ք և երեք օրից եկե՛ք ինձ մոտ»։ Ժողովուրդը գնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։ |
«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթևացրո՛ւ հորդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեզ վրա դրված ծանր լուծը, որ քեզ ծառայենք»։
Ռոբովամ արքան հավաքեց ծերերին, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության օրոք կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։
Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։