և Ազարիա քահանան՝ Սադովկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ սկսեցին երախայրիքները բերել Տիրոջ տունը, մենք կերանք, խմեցինք և թողեցինք այդ մնացորդը։ Քանի որ Ամենակալ Տերն օրհնեց իր այդ ժողովրդին, ահա այսքան շատ մնացորդ է ավելացել»։
Բ Կորնթացիներին 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն. |
և Ազարիա քահանան՝ Սադովկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ սկսեցին երախայրիքները բերել Տիրոջ տունը, մենք կերանք, խմեցինք և թողեցինք այդ մնացորդը։ Քանի որ Ամենակալ Տերն օրհնեց իր այդ ժողովրդին, ահա այսքան շատ մնացորդ է ավելացել»։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։
քանզի հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքների օգնությամբ, որպեսզի բազում անձանց աղոթքների միջոցով մեզ տրված շնորհը տեսնելով՝ շատերը մեզ համար գոհություն տան Աստծուն։
Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։
Եվ ոչ միայն այսքանը, այլև կարգվելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդության ընկեր դարձավ մեզ՝ մասնակցելու այն բարերարություններին, որ մատուցվում են մեր կողմից Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով։
որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։