Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Կորնթացիներին 8:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որի համբավը Ավետարանի քարոզչության գործում ծանոթ է բոլոր եկեղեցիներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որին բոլոր եկեղեցիներում ավետարանելու գործում գովաբանում են։

Տես գլուխը



Բ Կորնթացիներին 8:18
8 Խաչաձեւ Հղումներ  

որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։


որպեսզի հանգանակություններ չարվեն այն ժամանակ, երբ ես գամ։ Այլ երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով ուղարկեմ՝ ձեր երախտագիտության նվերները Երուսաղեմ տանելու։


Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք, բոլոր եկեղեցիներում։


Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։


Աղաչեցի, որ Տիտոսը գա ձեզ մոտ, և հետն էլ ուղարկեցի այն մյուս եղբորը։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Նույն ոգով չշարժվեցի՞նք, նույն հետքերով չքայլեցի՞նք։


Երբ ես հասա Տրովադա՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու, և չնայած Տերն ինձ համար բացեց գործունեության դուռը,


Եվ ոչ միայն այսքանը, այլև կարգվելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդության ընկեր դարձավ մեզ՝ մասնակցելու այն բարերարություններին, որ մատուցվում են մեր կողմից Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով։