Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։
Բ Կորնթացիներին 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկին ներեք, ես էլ կներեմ, քանի որ ես էլ, երբ որևէ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ ի դեմս Քրիստոսի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլ կներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ, |
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ դուք միասին հավաքվեք, ես էլ հոգով ձեզ հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ,
Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։