Բ Կորնթացիներին 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դարձյալ ասում եմ. թող ոչ ոք ինձ անմիտ չհամարի, իսկ եթե ոչ, ընդունե՛ք ինձ թեկուզ իբրև անմիտի, որպեսզի ես էլ մի փոքր կարողանամ պարծենալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։ |
Արդ, ես պիտի պարծենամ, թեև անօգուտ է։ Սակայն կպատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների և հայտնությունների մասին։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
Իհարկե, եթե ուզենայի պարծենալ, անմիտ չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած կլինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկն ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան այն, ինչ տեսնում է իմ մեջ կամ լսում է ինձնից։