Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Թեսաղոնիկեցիներին 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։

Տես գլուխը



Բ Թեսաղոնիկեցիներին 2:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քանի որ քո սիրտը որպես Աստծու սիրտ ես ներկայացրել,


Մի՞թե քեզ կոտորողների առջև շարունակելու ես ասել՝ “Աստված եմ ես”։ Բայց դու մարդ ես, ոչ թե Աստված։


քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Հետևաբար, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։


Թեև այսպես կոչված «աստվածներ» կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր,