Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան կանչեց Սավուղի ծառա Սիբային և ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ |
Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։
Արքան Սիբային ասաց. «Թող քո՛նը լինի ամեն ինչ, որ Մեմփիբոսթեին է պատկանում»։ Սիբան, գլուխը խոնարհելով, ասաց. «Շնորհ գտա քո առաջ, տե՛ր իմ արքա»։
թեև իմ հոր ամբողջ տունն իմ տեր արքայի առաջ մահվան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետև էլ ի՞նչ իրավունք ունեմ արքային բողոքելու»։
Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։