Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ,
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ արդ, Տե՜ր իմ, Տե՛ր, դու ես Աստված, քո խոսքերը ճշմարիտ են, այս բոլոր օրհնությունները դու խոստացար քո ծառային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։ |
Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ,
Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,