Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գադի խոսքերին անսալով՝ Դավիթը գնաց, ինչպես Տերն էր պատվիրել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։


Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։


Երբ Ոռնան տեսավ իր մոտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց և երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետնին ընկնելով։


Եվ Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, որ ասել էր Տիրոջ անունով։


Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։


Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։


և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։


Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։