Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, Իսրայելի բոլոր այրերը հետևեցին Հովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչև Աբել ու Բեթմաքա, և բոլոր ընտիր զինվորները հավաքվեցին ու հետևեցին նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։ |
Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, Իսրայելի բոլոր այրերը հետևեցին Հովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբեեին։
Նրան բռնելու համար Հովաբի մարդիկ պաշարեցին Աբելն ու Բեթմաքան և քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրև պատվար ծառայեց։ Հովաբի ամբողջ զորքը քանդում-կործանում էր պարիսպը։
Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Ասորիների արքան՝ Ադերի որդին, լսեց նրան և իր զորքի իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, որոնք հարված հասցրին Ավոնին, Դանին, Աբելմայինին և Նեփթաղիմ գավառի շրջակա բոլոր բնակավայրերին։
Եվ այնտեղից հասան Ջրհոր [𝕸 Բեեր]։ Դա այն ջրհորն է, որի մասին Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»։