Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը. անցավ և արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, և նա իր տեղը վերադարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը գնաց Գաղգաղա, և Քամաամն էլ գնաց նրա հետ։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելի ժողովրդի կեսը թագավորին անցկացրին։ |
Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Ամբողջ ժողովուրդն Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր՝ ասելով. «Դավիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագավորությունից։
Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։
Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։