Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թեև իմ հոր ամբողջ տունն իմ տեր արքայի առաջ մահվան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետև էլ ի՞նչ իրավունք ունեմ արքային բողոքելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։ |
Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։
Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև քո հայր Հովնաթանի համար քեզ բարերարություն պիտի անեմ. քո հոր հայր Սավուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, և դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։
Արքան կանչեց Սավուղի ծառա Սիբային և ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։
բայց եթե խնդիրներ կան խոսքի, անունների և կամ ձեր օրենքների մասին, դուք ինքնե՛րդ քննեք, քանի որ այդպիսի բաների դատավոր լինել չեմ կամենում»։