Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա ասաց արքային. «Թող իմ տեր արքան մոռանա իմ անօրենությունը, չհիշի, որ իր ծառան հանցանք է գործել այն օրը, երբ իմ տերը դուրս էր եկել Երուսաղեմից։ Թագավորը դա թող մոռանա,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը, մեկնելով իր աջ ձեռքը, դրեց Եփրեմի գլխին, բայց նա կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասեի գլխին, և փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասեն էր անդրանիկը։


Հակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայելի որդիները ձեզանով թող օրհնեն միմյանց՝ ասելով. “Աստված թող քեզ անի այն, ինչ արեց Եփրեմին ու Մանասեին”»։ Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին։


Դավիթ արքան եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից Սավուղի տան ազգականներից մի մարդ մեջտեղ ելավ։ Դա Գերայի որդի Սեմեին էր։ Նա դուրս եկավ՝ անիծելով


քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։


Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։


Երբ ողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, կանչեցին նրան ու թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Ոչ ոք չհարեց Դավթի տանը, բացի Հուդայի ու Բենիամինի ցեղերից։


Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։


Դու, որ Լիբանանում ես բնակվում և ամրացել ես մայրիների մեջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցավերն ու երկունքը, ինչպես ծննդկան կնոջը։


Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։


Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։