Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեմինայի որդի Գերայի որդի բավուրիմացի Սեմեին շտապեց ու Հուդայի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկավ դիմավորելու Դավիթ արքային։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթ արքան եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից Սավուղի տան ազգականներից մի մարդ մեջտեղ ելավ։ Դա Գերայի որդի Սեմեին էր։ Նա դուրս եկավ՝ անիծելով


Սավուղի տան ծառա Սիբան իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ եկավ, որ կազմակերպի արքայի անցումը Հորդանան գետից։


Նրա ամուսինը լալով գնաց նրա հետևից մինչև Բարակիմ։ Աբենները նրան ասաց. «Հե՛տ դարձիր»։ Եվ նա հետ դարձավ։


Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը, հացը կբերեք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա։


Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար։ Կանչեցին նրան Դավթի մոտ, և արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ Նա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։


Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։