Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, և նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե՝ «Վերադարձի՛ր և՛ դու, և՛ քո բոլոր ծառաները»։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։


Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ կհավաքես Հուդայի երկրի մարդկանց, և դու էլ այստեղ կգաս»։


Դու ինձ կփրկես ժողովուրդների կռվից և ինձ կկանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանոթ ժողովուրդը ծառայեց ինձ,


Աստված Աբեններին այսպես ու սրանից ավելին թող անի, եթե Դավթին չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան՝ ասելով.


Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։


Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։


Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։