Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կլինի, եթե վազեմ»։ Հովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:23
4 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։


Սադովկի որդի Աքիմաասը դարձյալ ասաց Հովաբին. «Ի՞նչ կլինի, եթե ես էլ վազեմ Քուսիի հետևից»։ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պետք է վազես, որդյա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի ավետիս չէ, որ օգուտ բերի»։


Դավիթը նստել էր երկու դարպասների միջև։ Պահակակետի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դեպի պարիսպը և իր հայացքը բարձրացնելով՝ տեսավ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։


Երկուսով միասին էին վազում, բայց մյուս աշակերտն առաջ անցավ Պետրոսից, ավելի շուտ հասավ ու առաջինը գերեզման մտավ։