Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեսաղոմը և ամբողջ Իսրայելը բանակատեղի դրեցին Գաղաադի երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։ |
Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։
Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
Մանասեի՝ Հովսեփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասեի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հորը, որովհետև պատերազմող մարդ էր, բաժին հասավ Գաղաադը և Բասանը։