Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։
Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։
իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։
Մանկաբարձները փարավոնին ասացին. «Եբրայուհիները եգիպտացի կանանց նման չեն. մանկաբարձները դեռ չհասած՝ նրանք արդեն ծննդաբերում են»։ Եվ շարունակում էին ծննդաբերել։
Սիսարան նրան ասաց. «Դու կանգնի՛ր վրանի դռան մոտ, և եթե մեկը քեզ մոտ գա և քեզ հարցնի ու ասի, թե՝ այդտեղ մարդ կա՞, կասես՝ չկա»։ Եվ կինը ծածկեց նրան իր ծածկոցով։