իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։
Դավիթն Անքուսին ասաց. «Այդպես թող լինի։ Հիմա դու կիմանաս, թե քո ծառան ի՛նչ է անելու»։ Անքուսը Դավթին ասաց. «Այդպես թող լինի, որովհետև քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։
Դավիթն Անքուսին ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մոտ ապրելու օրից մինչև այսօր ծառայիդ մեջ ի՞նչ վատ բան ես նկատել, որ ես չգամ իմ տեր արքայի թշնամիների դեմ պատերազմելու»։