Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։ |
Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։
Արքայի ծառաներն ասացին նրան. «Ամեն ինչ, որ մեր տեր արքան կամենա, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։
Ամբողջ ժողովուրդն Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր՝ ասելով. «Դավիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագավորությունից։
Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։
Իշխանը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»։
Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։