Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբը ելավ եկավ Աբեսաղոմի տունը և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։ |
Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։
Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։