Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ելավ արքան, իր հագուստները պատառոտեց ու ընկավ գետնին։ Բոլոր ծառաները, որ նրա շուրջն էին, նույնպես պատառոտեցին իրենց հագուստները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էին շուրջը՝ հանդերձները պատառոտած։ |
Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։
Մինչ նրանք ճանապարհին էին, գույժ հասավ Դավթին, թե Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին և նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։
Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։
Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.
Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։