Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Պատգամաբերն ասաց Դավթին. «Նրանք հարձակվեցին մեզ վրա և դուրս եկան մեր դեմ, մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դարպասը,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը.

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:23
2 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբի պատգամաբերը գնաց Երուսաղեմ, արքայի մոտ, հասավ ու հաղորդեց Դավթին ամեն ինչ՝ պատերազմի բոլոր դեպքերը, ինչպես պատվիրել էր Հովաբը։ Դավիթը բարկանացավ Հովաբի վրա և ասաց պատգամաբերին. «Ինչո՞ւ քաղաքին մոտեցաք պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպից ձեզ հարվածելու են։ Չե՞ք հիշում, թե ով սպանեց Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրա երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ էիք մոտեցել պարսպին»։


բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։