Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը կանչեց նրան։ Ուրիան կերավ նրա մոտ, խմեց ու հարբեց և երեկոյան քնեց իր տիրոջ ծառաների հետ իր անկողնում և իր տուն չգնաց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:13
7 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն Ուրիան քնեց արքայի տան դռանը՝ նրա ծառաների հետ, և իր տուն չգնաց։


Աբեսաղոմն ասաց. «Այդ դեպքում գոնե ինձ հետ թող գա իմ եղբայր Ամովնը»։ Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գա քեզ հետ»։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։


Գինին անառակության է տանում, հարբեցողությունը՝ թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։


Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դժնդակություններն ու վարանումները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմն են կապտած աչքերը.


Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում, որպեսզի նայի նրանց քարայրներին։