Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, Իսրայելից ընտրեց երիտասարդներ և ասորիների դեմ ճակատ կազմեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Զորքի մնացած մասը նա հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամովնացիների դեմ։


Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։


Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։


Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։